ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները կրակում են Սոթքի ու Կութի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Հիշեցնենք` մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել էր 4 զինծառայող: Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Բացի այդ, նույն օրը ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել: