ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանն այցելել են Զինվորի տուն

Լևոն Արոնյանն այցելել է Զինվորի տուն

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն այցելել է Զինվորի տուն, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Այնտեղ նաև կարճ տեսանյութ է տեղադրված։

«Զինվորի տանն այսօր իմաստունների խաղ էին խաղում. Լևոն Արոնյանն ու մեր Եղիշեն մոտ մեկ ժամ շախմատի խաղատախտակի մոտ էին: Խաղն ընկերական էր:

Զինվորի տան հյուրերն այսօր աշխարհի գավաթակիր հայ շախմատիստ, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, արագ շախմատի չեմպիոն Մանուել Պետրոսյանն ու լրագրող Մարկ Գրիգորյանն էին»,-նշված է գրառման մեջ: