ԳլխավորԼուր

Արոնյանը շնորհավորել է հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ հիշելով  անցած տարի վթարից մահացած նախկին կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրը։

«Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը քեզ համար նվեր էի պատրաստել։ Ես հավաքել էի մի քանի տոներից մեր միասին ապրած հիշողությունները։ Մենք միշտ միասին ենք անցկացրել ծննդյանդ օրը, հաճախ եղել են նաև մեր ընկերները»,–մասնավորապես գրել է շախմատիստը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արիանա Կաոիլին մահացավ հիվանդանոցում մարտի 31–ին։