Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:
Նա նշանակվել էր այդ պաշտոնին սեպտեմբերի 1-ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։