ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը, գիտության և հանրության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև խրախուսել այս ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր 2022թ-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը վերաբերող նյութեր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Մրցանակներ տրվելու են 3 անվանակարգում`
1. Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ,
2. Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (կարճամետրաժ ֆիլմեր, հաղորդաշարեր կամ ռեպորտաժներ, առցանց ձայնա/տեսա նյութեր և այլ),
3. 2022թ․ առավել ակտիվ լրագրողի մրցանակ՝ ամբողջ տարվա կտրվածքով հրապարակված նյութերի քանակով և բազմազանությամբ։
Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 75,000 ՀՀ դրամ։
Անվանակարգերին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հրապարակված նյութերի հղումները կամ դրանց թվայնացված տարբերակները, եթե թվային չեն։ Երրորդ անվանակարգի դեպքում նյութերի նվազագույն քանակը 5-ն է։
Ուշադրություն` դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքները։
Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 10-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 19-ին։
Լուսանկարը՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանըի ֆեյսբուքյան էջից