ԳլխավորԼուր

Լուսանկարչա­կան մրցույթ՝ 14-25 տարեկանների համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտու­թյունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդու­թյան հայացքը Մետաքսի ճանա­պարհին» խորագրով միջազգային լուսանկարչա­կան մրցույթի 4-րդ շրջափուլը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարա­վորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ:

Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրա­դառնալ նշված թեմաներից որևէ մեկին` միաժամանակ կենտրոնանալով Մետաքսի ճանապարհի տարածքում ապրող ժողովուրդների փոխազդեցությունների վրա:

Մրցույթին կարող են մասնակցել 14-17 և 18-25 տարիքային խմբերի լուսանկարիչները։ Յուրաքանչյուր տարիքային խմբից առաջին տեղը զբաղեցրած մաս­նակիցները կստանան պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկներ, երրորդ տեղը՝ թվային տեսախցիկ­ներ։ Բացի դրանից՝ մրցույթի մոտ 60 լավագույն լուսանկարները կներառվեն պրոֆե­սիոնալ լուսանկարչական ալբոմում և կներկայացվեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպված ցուցահանդեսներում:

Մասնակցության պայմանների և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Մասնակցության դեպքում հարկավոր է մինչև 2022 թվականի հուլիսի 17-ը գրանց­վել կայքէջում և այդ մասին հայտնել ՀՀ ԱԳ նախարարությանը v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստի հասցեի միջոցով։