ԳլխավորԼուր

Եղեգնուտ գյուղի լճում 19-ամյա երիտասարդ է խեղդվել. տեսանյութ

Հունիսի 8-ին, ժամը 19:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեէեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։

Փրկարարները Եղեգնուտ գյուղի ավազի հանքի մոտակա լճից դուրս են բերել Ս․ Ռ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: