ԳլխավորԼուր

Մալդիվներում 18-ից ցածր տարեկաններին արգելել են ծխել

Մալդիվներում արգելել են ծխախոտ օգտագործել 2007 թվականից հետո ծնված մարդկանց, գրում է The Guardian-ը:

«Նոր կանոնակարգի համաձայն՝ 2007 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված անձանց արգելվում է գնել, օգտագործել կամ վաճառել ծխախոտային արտադրանք»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ արգելքը տարածվում է ծխախոտի բոլոր տեսակների վրա, և մանրածախ առևտրականները պարտավոր են ստուգել տարիքը վաճառելուց առաջ:

Բացի այդ, սահմանափակումները տարածվում են նաև զբոսաշրջիկների վրա։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews