ԳլխավորԼուր

«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին

Մոլորակների շքերթ

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։

2026 թ. փետրվարի 28-ին Արեգակնային համակարգի մոլորակներից վեցը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը կկազմեն այս «շքերթը», հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով և ուսումնասիրել աստղադիտակի միջոցով, մինչդեռ Մերկուրի, Վեներա, Սատուրն, Ուրան և Նեպտուն մոլորակները կլինեն հորիզոնին շատ մոտ և դրանց հնարավոր չի լինի ուսումնասիրել նույնիսկ դիտողական սարքերով։

Աստղադիտարանից հիշեցնում են, որ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ․ այն հաճախ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Վեց մոլորակների նման հավասարեցումները համարվում են համեմատաբար հազվադեպ երևույթներ․ նման խոշոր դասավորությունները տեղի են ունենում մոտավորապես 20 տարին մեկ անգամ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews