ԱրցախԳլխավորԼուր

Արցախից՝  Տաշիր. «Մունք» տեխնոդպրոցը 2 տարեկան է 

«Մունք» տեխնոդպրոցը 2 տարեկան է 

Հունիսի 18-ին «Էլիտ պլազա բիզնես կենտրոնում» նշվեց «Մունք» տեխնոդպրոցի 2 ամյակը։ Միջոցառմանը մասնակցել են  ավելի քան 200 հոգի՝ «Մունք»-ի ուսանողները, գործընկերները, աջակիցները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլոք։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց «Մունք» տեխնոդպրոցի Արցախում ծավալած գործունեությանը, շրջափակման ընթացքում հաղթահարած խնդիրներին, ՀՀ-ում գործակումից հետո ունեցած հաջողություններին և քննարկվեցին հետագա անելիքները։

Անդրադարձ կատարվեց նաև առկա խնդիրներին և «ռեԱրմենիա» հարթակում տեղադրված ամսական դրամահավաքին, որի շնորհիվ այս ծանր ժամանակահատվածում տեխնոդպրոցը պետք է հասնի ֆինանսական կայունության։

Այժմ «Մունք» տեխնոդպրոցը գործում է Լոռու մարզի Տաշիր և Վանաձոր քաղաքներում, Տաշիրին հարակից Մեծավան, Միխայելովկա, Սարչապետ, Նորաշեն և Լեռնահովիտ գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում և հարակից ԴավիթԲեկ ու Եղվարդ գյուղերում։

«Մունք»-ն Արցախում գործել է նույնիսկ շրջափակման պայմաններում և այն եզակի կառույցներից է, որ ՀՀ տեղափոխվելուց մեկ ամիս անց իր ամբողջ թիմակիցներին հավաքելով մեկ կետում՝ վերսկսել է աշխատանքը: Տեղահանումից հետո չունենալով կայուն ֆինանսավորման աղբյուրներ «Մունք»-ի  համար շատ դժվար էր ֆինանսական տարին պլանավորել։ Այս խնդիրը լուծելու համար մեկնարկում է պարբերական դրամահավաքի նոր փուլ,  որի մեկնարկը տրվեց հենց միջոցառման ժամանակ:

«Մունք» տեխնոդպրոցը 2 տարեկան է 

«Մունք» տեխնոդպրոցը 2 տարեկան է