ԳլխավորԼուր

Դպրոցի տնօրենին ոստիկանները համարյա կիսագրկած ուղեկցել են դպրոց. News.am

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Նորամարգ գյուղի դպրոցի մոտ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացրել գյուղի դպրոցի նորանշանակ տնօրենի ընտրության դեմ, ինչը, ակցիայի մասնակիցների խոսքով, եղել է անօրինական, տեղեկացնում է news.am-ը։

Նրանք այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են հավաքվել, քանի որ նախօրեին նրանց կառավարությունից ասել են, որ իրենց կընդունի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Այսօր մեծ բողոքի ակցիա էր դպրոցում, սակայն դպրոցի մոտ եկավ ոստիկանական մի ամբողջ վաշտ, 2-3 ժամ մնալուց հետո նրանք հրմշտեցին աշխատողներին և, կարելի է ասել, կիսագրկած վիճակում նոր տնօրենին տարան դպրոց, ինչից հետո ուսուցիչները հայտարարեցին, որ չեն աշխատելու: Աշակերտները նշեցին, որ դասադուլ են անելու և ծնողների հետ միասին լքեցին շենքը՝ թողնելով նորանշանակ տնօրենին միայնակ»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն ու հավելեց, որ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե այսօր հանդիպումը չկայանա, նորից կգան բողոքելու. «Իրավական ձևաչափով պահանջելու ենք արդարություն, իսկ ինչ վերաբերվում է համայնքին, գործողությունները միանշանակ չեն դադարելու, օր-օրի ավելի կուժեղանան դրանք»,- հավելեց Ծովինար Գալստյանը:

«Երեխաներն անչափ սիրում են նախկին տնօրենին և չեն պատրաստվում սեպտեմբերին գնալ դպրոց»,- ասաց ծնողկոմիտեի նախագահը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here