ԳլխավորԼուր

Այցելություն՝ Փարաջանովի շիրիմին

Երեսուն տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 20-ին կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովը:

Մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի և աշխատակիցների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Փարաջանովի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

Comment here