ԳլխավորԼուր

Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այցելել են պարարվեստի քոլեջ

Պարատվեստի քոլեջում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել ինչպես շենքային պայմանների և ենթակառուցվածքների խնդիրներին, այնպես էլ բովանդակային և կառուցվածքային մի շարք հարցերին:

Առանձնապես կարևորվել է շենքի բարեկարգման, մասնագիտական գույքի, պարագաների համալրման խնդիրները, որոնց ուղղությամբ քննարկվել և նախանշվել են լուծման հնարավոր ուղիներ:

Նախարարի տեղակալները պատասխանատուների հետ քննարկել են նաև 2023 թվականին քոլեջում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ընթացող բեմադրական աշխատանքները:

Պարատվեստի քոլեջում

Նշենք, որ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով կբեմադրվի Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ գործողությունը, որով սաները հանդես կգան ինչպես քոլեջի, այնպես էլ Հայաստանի օպերայի և բալետի բեմերում:

Շրջայցի շրջանակում Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը դիտել են քոլեջի առաջին, երկրորդ և ավարտական կուրսերի սաների մասնագիտական փորձը, որոնք ներկայացրել են «Ռայմոնդա» բալետից հատվածներ: