146 տարի առաջ, մարտի 15-ին լույս է տեսել Երևանի առաջին պարբերականը՝ «Պսակ»-ը։
Հայաստանի ազգային գրադարանի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել Է «Պսակ»-ի բոլոր համարները։
Հայալեզու թերթը, որը որոշ ընդհատումներով լույս է տեսել 1880-1884 թվականներին, տպագրվել է շաբաթը մեկ կամ երկու անգամ: Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր ճանաչված մտավորական Վասակ Պապաջանյանը, ում ժողովրդավարական գաղափարները հիմք հանդիսացան հետագայում հրատարակվող երևանյան թերթերի համար։
«Պսակ» թերթն իր բովանդակությամբ բազմազան էր. լուրեր հասարակական կյանքից, հոդվածներ, նամակներ, ռեպլիկներ և այլ բազմապիսի թղթակցություններ, տպագրվում էին նաև գեղարվեստական գործեր ու գրախոսականներ, անդրադարձ է եղել նաև գրադարաններին և ժամանակի ընթերցարաններին:
Նշենք, որ «Պսակ»-ը տպագրվել է Էմին Տեր-Գրիգորյանի տպարանում, որը գտնվում էր Դոկտորական (ներկայիս Թումանյան) փողոցի վրա՝ Պողոս-Պետրոս եկեղեցու դիմացը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



