ԳլխավորԼուր

Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը` ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է. Անահիտ Ավանեսյան (փոփոխված)

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ (Պատվաստված*) վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը` ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում խստացվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները։

* Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախարարի խոսքում չի եղել «պատվաստված վարակվածներ» արտահայտությունը։ 2% մահացությունը վերաբերում է ոչ թե պատվաստվածների շրջանում գրանցված դեպքերին, այլ առհասարակ բոլոր վարակակիրներին։

Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։

 

Comment here