Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026/2027 ուստարվա միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվածները 12 538-ն են։
Վաղը՝ հունվարի 31-ին, հանրապետության 53 քննական կենտրոններում (19-ը՝ Երևանում) դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» առարկայից, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրվել է 7 321 դիմորդ (2 651՝ Երևանում, 4 670-ը՝ մարզերում)։ Նրանցից 7 223-ը հայտագրված է «Անգլերեն», 55-ը՝ «Գերմաներեն», 39-ը՝ «Ֆրանսերեն», 3-ը՝ «Իսպաներեն», 1-ը՝ «Իտալերեն» հանձնելու համար։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։
Հիշեցնենք, որ 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



