Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, զինված ուժերում ծառայում է 8 տարուց ավելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը եւ նշել, որ ծանոթ է Սանամյանին ու նրա կատարած սխրանքին:
«Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին: Ընդհանրապես տավուշյան մարտերում շատ մեծ է եղել Սանամյանի դերը եւ ռազմաքաղաքկան առումով շատ կարեւոր են եղել տավուշյան մարտերը»,- ասել է նա:
Նախագահի կողմից միջնորդությունը հաստատվելու դեպքում Ռուբեն Սանամյանը կդառնա Հայաստանի Հանրապետության 18-րդ Ազգային հերոսը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։