ԳլխավորԼուր

Զանգվածային անկարգություններ Սերբիայում` ընդդեմ պարետային ռեժիմի. կան տուժածներ

Լույս հուլիսի 8-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակներով նոր սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու պլանների մասին:

Առնվազն 43 ոստիկան եւ 17 ցուցարար է վիրավորվել, կան ձերբակալվածներ։

Առավել արմատական տրամադրված ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա եւ կարողացել են թափանցել խորհրդարանի շենքի սրահ, հրկիզել ոստիկանական երեք ավտոմեքենա եւ  մի քանի աղբարկղ:

Ոստիկանությունը կիրառել Է արցունքաբեր գազ եւ հատուկ այլ միջոցներ:

ՆԳ նախարարության գնահատականներով՝ խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել էր շուրջ 5 հազար մարդ։

Comment here