ԳլխավորԼուր

Հայտնաբերվել է Սևանի մոտ անհետ կորած Անահիտ Մնացականյանի դին

Անահիտ Մնացականյան

Ջրափրկարարները մի քանի օր փնտրելուց հետո հայտնաբերել են Անահիտ Մնացականյանի դին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել։

ՔԿ-ից էլ հայտնել են, որ դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Այսօր ավելի վաղ Անահիտի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից, որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։

Նշենք, որ Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։

Մայիսի 31-ի երեկոյան 25-ամյա Անահիտ Մնացականյանը այցելել էր Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի։ Այդ գիշերվանից նա Սևանի ափից որպես անհետ կորած էր որոնվում։

Ջրափրկարարը (ջրասուզակ) Սևանա լճումՋրափրկարարները Սևանա լճումՋրափրկարարները Սևանա լճումՋրափրկարարները Սևանա լճում