ԳլխավորԼուր

Ուսանողական համագումար՝ Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանում կայացել է 2020-2021 ուսումնական տարվա ուսանողական համագումարը, որի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները ամփոփել են հաշվետու ուսումնական տարվա գործունեությունը և նախանշել հաջորդ տարվա անելիքները, տեղեկացնում են ԱրՊՀ-ից։

Համագումարը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի ընթացքում հավերժի ճամփորդ դարձած ուսանողների հիշատակը:

ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը ողջույնի խոսք է հղել համագումարի անդամներին՝ մասնավորապես նշելով, որ բարձր է գնահատում ուսանողական ինքնավար կառույցների աշխատանքները.

Ուսանողական համագումարն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում հասարակական ակտիվություն, բարձր առաջադիմություն, կրթագիտական, ՏՏ, մարզական և այլ ուղղություններով հաջողություններ ցուցաբերած ուսանողներին:

Comment here