2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են՝ Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2624) 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի (վարկանիշ՝ 2689) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2722) կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի (վարկանիշ՝ 2773) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2698) կմրցի չինացի գրոսմայստեր Վեյ Իի (վարկանիշ՝ 2754) հետ:
Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին:
1/8 եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





