Գրոսմայստեր Էմին Օհանյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության երկրորդ խաղափուլում հաղթել է դասական շախմատում 2776 վարկանիշ ունեցող գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերին:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան
- ՄԳ Շանթ Սարգսյան
- ՄԳ Արամ Հակոբյան
- ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
- ՄԳ Էմին Օհանյան
- ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
- ՄՎ Արթուր Դավթյան
- ՄԳ Մամիկոն Ղարիբյան
Կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ՝
- ՄԳ Էլինա Դանիելյան
- ՄՎ Լիլիթ Մկրտչյան
- ԿՄԳ Մարիամ Մկրտչյան
- ԿՄՎ Սուսաննա Գաբոյան
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



