ԳլխավորԼուր

Տարկետում տալու առաջարկ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Սահմանվում է, որ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here