ԳլխավորԼուր

20-ամյա երիտասարդի տարկետումը դադարեցվեց. նա ուսանում է ոչ թե համալսարանում, այլ քոլեջում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշեց դադարեցնել Դավիթ Վասիլի Սարգսյանին (ծնվ.՝ 2000 թվականին) կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված քաղաքացին տարկետում է ստացել և պետք է ուսումնառեր Նյու-Յորք համալսարանում (Շանհայ), սակայն տեղեկանք է ներկայացրել որ սովորում է Լյուիս ընդ Քլարք քոլեջում, որը հիմք չի հանդիսացել իրեն տարկետում տրամադրելու համար, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ»: