ԳլխավորԼուր

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»,-ասաց պարետը:

Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի:

Մայիսի 25-ից էլ դիմակներ կրելը պարտադիր կդառնա հանրային բաց և փակ տարածքներում, նշեց պարետը:

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտը չէր գործում ապրիլի 1-ից։

Comment here