Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ): Առանձին վարժություններում մեդալներ են նվաճել նաև Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը և Ալեն Զուրաբյանը:
Աղջիկների պայքարում Հայաստանի միակ մեդալն ապահովել է Նատալյա Սարգսյանը՝ 63 կգ քաշայինների պայքարում դառնալով բրոնզե մեդալակիր:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



