ԳլխավորԽոսք

Միմյանց նկատմամբ մեր ատելությունից է թշնամին փամփուշտներ սարքում. Գոհար Հայրապետյան

Մարդկանց մի շրջանակ կա, որոնք նստած սպասում են, մի վատ բան լինի երկրի հետ, որ ստատուսներով գրեն, չարախնդան, տարածեն, ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստալրագրող Գոհար Հայրապետյանը։

«Ես իսկապես խոր ցավ եմ ապրում, որ ատելությունը տարբեր քաղաքական ուժերի հանդեպ ավելի ուժեղ է իրենց դեպքում, քան սերը դեպի հայրենիքը։ Քան ապրումակցումը այն մայրերի հանդեպ, որոնց զինվորները սահմանին են։ Ինչքան իրար ատենք, թշնամին այնքան կուժեղանա։ Էտ մեր ատելությունից է ինքը փամփուշտներ սարքում ու մեզ ներսից ոչնչացնում»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների հետեւանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող։ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Comment here