ԳլխավորԼուր

«Վերջին դասը»՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

«Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժպիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:

Հիշեցնենք, որ այսօր ուսումնական տարվա վերջին օրն է 12-րդ դասարանցիների համար։

Comment here