ԳլխավորԼուր

Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 ավտոմեքենա տեղափոխվել է «տուգանային»

Վերջին զանգ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:

Տեղեկությունը հայտնում են ոստիկանությունից։

«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Լուսանկարը՝ արխիվային