ԳլխավորԼուր

Այս տարի «Ոսկե գնդակ»-ին արժանացան  Ուսման Դեմբելեն ու Այտանա Բոնմատին

«Ոսկե գնդակ»-ը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ ուշ երեկոյան կայացավ «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը:

Մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու  կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը:

Տարվա լավագույն մարզիչը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը:

Լավագույն տղամարդ դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ջանլուիջի Դոնարուման, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, իսկ կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ  «Չելսի»-ից Հանա Հեմփթոնը:

Անցած մրցաշրջանի լավագույն թիմերն են «Արսենալ»-ի կանանց թիմն ու ՊՍԺ-ի տղամարդկանց թիմը:

Կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ին այս անգամ արժանացավ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի խաղացող Այտանա Բոնմատին, որն այս մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ:

Տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի խաղացող Այտանա Բոնմատին