ԳլխավորԼուր

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. ինչ ապրանքներ են գնում Հայաստանում Wildberries-ից

Դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, և ծնողները փորձում են հասցնել երեխաներին նախապատրաստել դպրոցին՝ գնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար ավելի հաճախ գնումներ են կատարվում առցանց։ Wildberries-ը վերլուծել է 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների կողմից արված պատվերները և ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնվող ապրանքները։

Այսպիսով, ծախսերի հիմնական մասը բաժին են ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր աքսեսուարների ձեռքբերմանը։ Ապրանքների ԹՈՓ-5-ը՝ զգեստներ, շապիկներ, տաբատներ, կոստյումներ, ծնողները շարունակում են նախապատվությունը տալ նաև ջինսերին։ Այս ամռանը զգեստների պահանջարկը աճել է 8 անգամ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, շապիկների՝ 11, տաբատների՝ 12, կոստյումների՝ 21, ջինսերի՝ 14 անգամ։ Այս սեգմենտի ապրանքների մեծ մասը գնել են մայրաքաղաքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի բնակիչները։

Կոշիկների տեսականուցց ծնողները նախընտրել են սպորտային կոշիկներ, որոնց պահանջարկը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ, սանդալների՝ 11 անգամ, աշնանային կոշիկների (9 անգամ)։ Այս սեգմենտից ամենաշատ գնումները կատարվել են նույնպես Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Դե իհարկե ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր պարագաներով։ Այս սեզոնին գրեթե 8 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ տարեկան աճը կազմել է 272%։ Մնացած գրենական պիտույքներից ամենաշատը գնվել են մատիտատուփերը (+367%), գրիչները (+474%), մատիտները (+464%), տետրերը (+442%) և, մասնավորապես, թուղթը (+107%)։ Գրենական պիտույքների մեծ մասը ձեռք են բերել Երևանի, Կոտայքի և Շիրակի մարզերի բնակիչները։

«Ուրախ ենք, որ ծնողները և երեխաները մատչելի գներով ապրանքների լայն տեսականուց օգտվելու հնարավորություն ունեն, ինչը կօգնի յուրաքանչյուր երեխային վայելել ուսումնական տարին: Ժամանակն է սովորել և ձգտել նոր ձեռքբերումների»,- նշում են Wildberries-ի մամուլի ծառայությունը։