ԳլխավորԼուրԿրթություն

Այսօր ՀՀ-ում եւ Արցախում ուսումնական տարին մեկնարկում է միայն առաջին կուրսեցիների համար

Աշխարհագրության դասասենյակ

Այսօր Գիտելիքի եւ դպրության օրն է։ Այն պետական տոն է եւ, սովորաբար, ուսումնական տարվա սկիզբ Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում։

Սակայն այս տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանվել է, որ Հայաստանում  ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսումնական տարին սկսվում է միայն բուհերի առաջին կուրսի ուսանողներին համար, իսկ Արցախում՝ բացի առաջին կուրսեցիներից, ուստարին կսկսեն նաեւ առաջին դասարանցիները՝ 1-1,5 ժամով հաճախելով դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան:

Ուսումնական տարին հայկական երկու պետություներում ամբողջությամբ կմեկնարկի միայն սեպտեմբերի 14-15-ին։

Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում, չնայած համաճարակին, որոշում է ընդունվել ուսումնական տարվա մեկնարկի փոփոխություն չկատարել եւ ուստարին դպրոցներում սկսել սեպտեմբերի 1-ին` առկա եղանակով։

Ղազախստանում նույնպես այսօր մեկնարկում է ուսումնական տարին, բայց ուսուցման հեռավար եղանակով։

 

Comment here