ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

📣 Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2020-2021 թթ. նոր ուսումանական տարվա համար:

🏆Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է) խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

🎓🖊Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա վճարովի համակարգում 2020 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բակալավրի բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ:

!!! Դիմում հայտը կարող եք տեսնել այստեղ՝ http://aef.am/#/home

👫 Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

🧐Մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը։

📧Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ ֆեյսբուքյան էջին։

Comment here