ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

Այսօր մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը։ Բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ հուլիսի 20-ից մինչեւ հուլիսի 22-ի ժամը 18.00-ն։

Այսօր՝ հուլիսի 20-ից, մեկնարկում է նաեւ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերը ներկայացնելու փուլը։

Առցանց հայտ ներկայացնելու քայլերը՝ տեսանյութում։

Comment here