ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ծրագրավորման դասընթաց UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուսում՝ 14-16 տարեկան պատանիների համար

Սամսունգի ինովացիոն կամպուսում

Սամսունգի ինովացիոն կամպուսում մեկնարկում է 2024/25 ուսումնական տարվա ընդունելությունը: Հայտերի ընդունումն սկսված է:

«Եթե 14-16 տարեկան ես, մաթեմատիկայից ուժեղ ես, ցանկանում ես կատարելագործել ծրագրավորման հմտություններդ, միացիր մեր մեկամյա ծրագրին և սովորիր ստեղծել Android OS բջջային հավելվածներ: Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:

Արդեն կարող ես դիմել՝ անցնելով այս հղումով, բայց ոչ ուշ քան մինչև հուլիսի 31-ը

 

Դիմումը լրացնելուց հետո դիմորդները պետք է թեստ հանձնեն: Թեստը ռուսերենով է, կազմված է 7 հարցից և տևում է 1.5 ժամ: Թեստը հաջող անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Մի փոքր ծրագրի մասին

— Սովորելու ես UWC Դիլիջանի կամպուսում, Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված լսարանում

— Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հունիսին

Շաբաթական 4 ժամ (շաբաթ կամ կիրակի օրերին)

— Ուսուցումը հիմնականում հայերենով է, երբեմն՝ ռուսերեն կամ անգլերեն

— Հյուրասիրում ենք անվճար ճաշով

— Ապահովում ենք անվճար տրանսպորտով Տավուշի մարզից, Երևանից, Գյումրիից և Վանաձորից

— Դասընթացի հաջող ավարտին տրվում է վկայական

Մանրամասների համար այցելեք մեր կայքը՝ https://samsungcampus.uwcdilijan.am/

Շտապի՛ր, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են:

Հարցերի համար գրիր Samsungcampus@uwcdilijan.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարի՛ր +37477611393 հեռախոսահամարով»,-հայտնում են UWC Դիլիջանից։