Լուր

Հայ պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը

Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:

Այս հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է:

Երրորդ տուրում ՀՀ թիմը 3:1 հաշվով հաղթել էր Թուրքիայի հավաքականին։

Հաջորդ՝ 5-րդ տուրում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ: