ԳլխավորԿրթություն

ԵՊՀ-ում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ
Երեւանի պետական համալսարանի առաջինկուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին:

Առաջինկուրսեցիներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի www.dimord.am կայքում ընդունելության առցանց դիմում-հայտերը լրացնելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը:

ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:

ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:

 

Comment here