ՀՀ-ում սովորող Վրաստանի 1046 քաղաքացի վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել, տեղեկացնում է «Ալիք մեդիան»:
Ցուցակում անուն-ազգանուններին ծանոթանալու համար կարող եք այցելել նշված հղումով։
Այն ուսանողները, ում անուն-ազգանունները չկան ցուցակում, կարող են դիմել «Վրացական երազանքի» նախընտրական շտաբ: Իսկ ովքեր ստացել են թույլտվություն, յուրաքանչյուր պահի կարող են հատել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետով:
Հիշեցնենք, որ սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։