Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՀ-ն ետ է կանչում Իսրայելում իր արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, մեզ համար անընդունելի է այս գործելաոճը: Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասաց Նաղդալյանը:

Comment here