Հայ ըմբշամարտիկ Վազգեն Թեւանյանը հաղթանակ է տոնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:
61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով:
21-ամյա ըմբիշը 5 գոտեմարտ է անցկացրել Բելգրադում ու բոլոր մենամարտերն ավարտել է խոշոր հաշվով հաղթանակներով։
Դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներ որոշեցին չմասնակցել մրցաշարին, ու այն անցկացվեց որպես Աշխարհի անհատական գավաթի խաղարկություն (Individual World Cup):
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։