Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. Արցախի ՊԲ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին, այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։

«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք, հնարավոր չէ որակել։

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ վերսկսված մարտերի ու զոհերի մասին։

Comment here