ԳլխավորԼուր

Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ի եզրափակչի առաջին փուլում

Լևոն Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչի խաղային առաջին օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի Արոնյանը եզրափակիչում մրցում է Վլադիսլավ Արտեմիևի հետ: Խաղային առաջին օրը Արոնյանը պարտության մատնեց մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կանցկացնեն հուլիսի 4-ին:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օգոստոսին, սակայն, նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Comment here