Անվճար ուսուցման մրցույթի արդյունքներ
Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներ
Արտոնությամբ ընդունված դիմորդներ
2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի մրցույթով անցած դիմորդները ս/թ. հուլիսի 19-23-ը պետք է ընդունված մասնագիտության համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• 4 լուսանկար (3×4 չափսի),
• ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը),
• անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական (բնօրինակը և պատճենը),
• 89-92-րդ արտոնության կետերով ընդունված դիմորդները՝ տվյալ արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը):
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարող եք հայտագրել 6 մասնագիտություն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։