ԳլխավորԼուրՀայաստանս

Վարդենիսում բացվել է Մոնթե Մելքոնյանի հուշարձանը

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի Խաղաղության հրապարակում բացվել են Մոնթե Մելքոնյանի հուշարձանն ու նրա անվան պուրակը, տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանից։

Զինվորականների կողմից ծաղկեպսակ է դրվել  հուշարձանի առջև, որից հետո Արցախյան պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Արարողությանը ներկա են գտնվել հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ Արթուր Շահինյանը, ուժային կառույցների ղեկավարներ, հյուրեր, վարդենիսցիներ:

Արարողությունը եզրափակել են Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթե Մելքոնյանի հեղինակային խոսքերով, նրան ձոնված բանաստեղծություններով ու երգերով: