ԳլխավորԼուր

Բուք, մերկասառույց, ձյուն… Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Մերկասառույց՝ լեռնային ճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածը։

Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շինուհայր գյուղում բուք է:

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Ախուրյան գյուղում, տեղում է ձյուն։