ԳլխավորԿրթություն

«TOEFL» նախապատրաստական դասընթացներ և միջազգային քննություն 2022-2023 ուստարվա համար

«TOEFL» միջազգային թեստավորման պաշտոնական ներկայացուցիչ ԵՊՀ «TOEFL»-ի կենտրոնը ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության շրջանակում ԵՊՀ ու ՀՀ տարբեր բուհերի ասպիրանտուրայի հավակնորդների համար կազմակերպում է «TOEFL» նախապատրաստական դասընթացներ և միջազգային քննություն։

Դասընթացներն անցկացվելու են վերոնշյալ կենտրոնների մասնագիտական բարձր որակավորում ունեցող, արհեստավարժ թիմի կողմից։

Դասընթացի պայմաններն են.

1. խումբը՝ 8-10 անձ,

2. շաբաթական 3 անգամ,

3. դասաժամի տևողությունը՝ 2 ժամ,

4. դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 6 շաբաթ:

Դասընթացին գրանցվելու համար՝ https://bit.ly/2RoUOaI:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոն (7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 418 սենյակ), հեռ.՝ +37460 710 548, +37410 55 74 21:

Էլ. փոստ՝ languages@ysu.am,

https://www.facebook.com/ysulanguagecenter/,

https://www.instagram.com/ysulanguagecenter/: