ԳլխավորԼուր

Մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով

Զվարթնոց տաճարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:

Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

• ապրիլի 12-ից 18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհրապարակվի ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար,

• այն աշակերտը կամ սովորողը, ով մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ կպատասխանի՝ ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում, կդառնա «օրվա հաղթողը»,

• պատասխանը պետք է գրել հայատառ,

• պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,

• արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,

• հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, դպրոց կամ ուսումնարան ու քոլեջ,

• նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հաղթած աշակերտները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: