Լրագրող Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լարսը փակ է, ծիրանը փչանում է, գյուղացին էլի վարկերի տակ ճռռալու է։
Տեղեկություն կա, որ 10 օր փակ է լինելու։ Իսկ ծիրանի սեզոնը շատ կարճ է, ամբողջ բերքը կորելու է։
Հարութը կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել։
Եթե ամեն մեկս այս սեզոնի ընթացքում ընդամենը 6 կգ ծիրան գնենք, ապա զգալի օգնած կլինենք գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է, շուկաներում` 150-250։
Եկեք օգնենք գյուղացուն, մենք իրանց պահածն ենք։
Սա էլ Գյուղնախարարության չեղարկման հետևանքները։ Մեզ օր առաջ անհրաժեշտ է առանձին գերատեսչություն»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկվանից Լարսի ճանապարհը փակ է՝ Թերեք գետի հեղեղումից առաջացած սողանքի պատճառով։ Իսկ դա այս պահին միակ ցամաքային ճանապարհն է, որ Հայաստանը Վրաստանի միջոցով կապում է Ռուսաստանի հետ։