Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ:
Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է:
Մրցույթին կարող են մասնակցել 4-18 տարեկան երեխաներ և երիտասարդներ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 31-ն է:
Փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ հավելվածի և/կամ cartoonfest.mobi կայքի միջոցով:
Հարցերի համար դիմել Աննա Լենկովային. էլեկտրոնային հասցե՝ cartoonfestmobi@gmail.com, հեռ.՝ + 7 985 910 777 3 (WhatsApp):