Նոր ուսումնական տարին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը սկսում է ուսանողների համար օգտակար եւ հետաքրքիր միջոցառումով, որին նաև դուք կարող եք մասնակցել: Շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են, հայտնում են Վանաձորի պետական համալսարանից: Հայտագրվել կարող եք հետևյալ հղումով։
Ի՞նչ է #Ուսանողականfest-ը և ովքեր կարող են մասնակցել:
Եթե դու ուսանող ես, ցանկանում ես ձեռք բերել նոր ծանոթություններ, մասնակցել տարվա ամենաուսուցողական և ամենաոլորտային քննարկումներին կամ պարզապես ուրախ ժամանակ անցկացնել, նկարվել և ունենալ անմոռանալի օր, ապա միացի՛ր «Դասավանդի՛ր, Հաաստան»-ի #ՈւսանողականFest-ին։
Տարվա ամենամեծ ուսանողական միջոցառումը կկայանա «Holiday Inn Yerevan — Republic Square» հյուրանոցում (Ամիրյան 2), սեպտեմբերի 10-ին:
Միջոցառման թեմաներն են՝
— Անձի բրենդինգ
— Հոգեկան առողջություն․ ինքդ քո մասին հոգ տանելու կարողություն
— Էմոցիոնալ ինտելեկտ․ ինչպե՞ս կառավարել հուզական ապրումները
— Հետադարձ կապը՝ որպես անձնային եւ մասնագիտական աճի հաջողության գրավական
— Կարիերա կրթության ոլորտում․ ուսուցչից մինչեւ կրթության փորձագետ
— Որտե՞ղ փնտրել կրթաթոշակ և ինչպե՞ս հաջողել հարցազրույցը
— Առաջնորդ կարող են լինել բոլորը- պանելային քննարկում
— Ստեղծագործ միտք և հաղորդակցություն․ այն, ինչ Ձեզ պետք է
Մասնակիցները կընտրվեն հայտադիմումում ներկայացված մոտիվացիոն նամակի հիման վրա: Բոլոր ընտրված մասնակիցների համար հիմնադրամը պատրաստել է նվերներ։